ՔՊ աջակցի մոտ 50 000 դրամ է եղել, գնացել է ուտելիք գնելու․ Ալեքսանյան


ՔՊ աջակցի մոտ 50 000 դրամ է եղել, գնացել է ուտելիք գնելու․ Ալեքսանյան
Հոկտեմբեր 17 20:05 2021
Քիչ առաջ որոշ լրատվականների կողմից հրապարակված «ՔՊ-Ի ԱՋԱԿԻՑԸ` ԳՈՒՄԱՐԸ ՁԵՌՔԻՆ, ՇՐՋՈՒՄ Է ՏԵՂԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ» վերտառությամբ հոդվածը ակնհայտ կեղծ է և մանիպուլյատիվ, իսկ քաղաքական որոշ ուժերի դրան հաջորդած մեկնաբանությունները մեղմ ասած ծիծաղելի են։
 
Կադրում ՔՊ աջակից Էդգար Ավագյանն է, ում ձեռքին էլ 50 000 դրամ գումար է, որով կադրերից րոպեներ անց գնացել է Գորիս և շտաբի աշխատակիցների ու վստահված անձանց հերթափոխի համար ուտելիք գնել, տեղեկությունը, թե գումարը ձեռքին շրջել է ընտրատարածքով բացարձակ անհեթեթություն է։ Սա ստուգելը ընդամենը րոպեների հարց է իրավապահների համար, ինչը և հորդորում ենք անել։
Հանկարծ մտքներովդ չանցնի, թե կարող եք մեզ մեղադրել նրանում, ինչը մենք մերժել ու մերժում ենք մեր էությամբ։
Իսկ ընտրակաշառք բաժանելու տեխնոլոգիաների մասին կարող եք հատուկ մաստեր-կլաս խնդրել ձեր քաղաքական տանիքներից։
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։