Գյումրիի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն բարձր է գնահատում իր շանսերը


Գյումրիի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն բարձր է գնահատում իր շանսերը
Հոկտեմբեր 17 17:25 2021

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գյումրիի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը շատ բարձր է գնահատում Գյումրիում իր հաղթելու շանսերը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում: 
«Իմ կարծիքով ստեղծված մթնոլորտի հետ պետք է շատ աշխատել, որովհետև այնպիսի մի արատավոր մթնոլորտ մտցրեցին ժողովրդի մեջ` ատելություն մեկը մյուսի հանդեպ, որ չգիտես` ինչ հարցեր լուծվեց դրանով, ուղղակի իմ ցանկությունն է, որ այդ ատելությունը մի քիչ թուլանա ժողովրդի մեջ»,- ասել է նա:

ՀՀԿ թեկնածուն ընդգծել է, որ բացառում է համագործակցությունը ՔՊ-ի հետ: