Բացիկներ Երևանից. բարի լույս, տիկին Արուս


Բացիկներ Երևանից. բարի լույս, տիկին Արուս
Հոկտեմբեր 17 15:55 2021

Լվացքը կյանքի խորհրդանիշներից մեկն է. եթե նախկինում տան մեջ կյանքի ներկայությունը փաստվում էր ծխնելույզից դուրս եկող ծխով, ապա այժմ այն փոխարինվել է պարաններին կողք կողքի կախված լվացքով: Հայաստանում պարանները պետք է միշտ շորերի ծանրությունից մի փոքր ճկված լինեն: