«Սրտիցս մի մեծ կտոր պոկել տարել ես հետդ՝ թողնելով մենակության եւ դատարկության զգացում, որը երբեք չի լցվելու»․ Ալեքսանդր Բաբասյանի գրառումը՝ նվիրված Հայկոյին


«Սրտիցս մի մեծ կտոր պոկել տարել ես հետդ՝ թողնելով մենակության եւ դատարկության զգացում, որը երբեք չի լցվելու»․ Ալեքսանդր Բաբասյանի գրառումը՝ նվիրված Հայկոյին
Հոկտեմբեր 17 14:16 2021

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը լուսանկար է հրապարակել երգիչ, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի հետ։

Ալեքսանդր Բաբասյանն Ինստագրամյան էջում Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Սրտիցս մի մեծ կտոր պոկել տարել ես հետդ, թողնելով մենակության և դատարկության զգացում, որը երբեք չի լցվելու, քանի որ դու չկաս, բայց փոխարենը Ես Քեզ խոստանում եմ, որ այսուհետ օրերս լցված են լինելու քեզնով, ամեն օրս քեզնով Հայկոս…»։