Կենսաբանը նշել է կորոնավիրուսի առաջացման հավանական պատճառը


Կենսաբանը նշել է կորոնավիրուսի առաջացման հավանական պատճառը
Հոկտեմբեր 16 13:07 2021

SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջանալուն կարող էին հանգեցնել լաբորատոր պայմաններում իրականացված փորձարկումները, որոնց նպատակն էր պատվաստանյութի ստեղծումը, որն ունակ կլինի «առաջ անցնել» վիրուսից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել վիրուսաբան, Ջորջ Մէյսոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Անչա Բարանովան:

Վերջինս մեկնաբանել է, որ պատվաստանյութերն այսօր չպետք է «հասցնեն մուտացիաների հետևից», սակայն նման շիճուկ կարելի է ստեղծել: Դրա համար գիտնականները փորձեր են իրականացնում նման գործառույթի իրագործման համար. վիրուսը ստիպում են էվոլյուցիայի ենթարկվել փորձանոթում, որպեսզի տեսնեն՝ ինչ կստացվի:

«Որոշ փորձագետներ կարծում են, որ նման փորձերից մեկը ժամանակին ավարտվել է SARS-CoV-2-ի առաջացմամբ»,- նշել է մասնագետը: