«Ոստիկանապետն անձամբ պիտի ներողություն խնդրի այս երեխաներից». Նաիրա Զոհրաբյան


«Ոստիկանապետն անձամբ պիտի ներողություն խնդրի այս երեխաներից». Նաիրա Զոհրաբյան
Հոկտեմբեր 14 10:30 2021

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս բեսպրեդելն անուն չունի։
Եթե ոստիկանապետն իր ձեռքով չպոկի քաղաքացուն էս կերպ բերման ենթարկող ոստիկանական համազգեստավորների պագոնները, ուրեմն համակարգում նման «սուրոգատների» բուծումը հատուկ պետական քաղաքականություն է։
Ու մեկ էլ մի բան՝ ոստիկանապետն անձամբ պիտի ներողություն խնդրի այս երեխաներից իր ենթակաների վանդալիզմի համար։

Տեսանյութը՝ Արա Զոհրաբյանի էջից»: