9 բան, որ ուժեղ կինը միշտ անում է հարաբերություններում


9 բան, որ ուժեղ կինը միշտ անում է հարաբերություններում
Հոկտեմբեր 14 00:21 2021

Ուժեղ կանայք նրանք են, ովքեր կյանքում շատ բաների միջով են անցել, սակայն, միևնույն է, հույսը չեն կորցրել: Նրանք վճռական են, հասուն ու սիրո աներևակայելի պաշարներ ունեն: Եթե քո բախտը բերել է, և դու հանդիպել ես ուժեղ կնոջ, ուրեմն պատրաստվիր, որովհետև նա անպայման անելու է հետևյալ բաները:

 

1. Նա ուղղամիտ է:

Որքան էլ դուք միասին լինեք, ուժեղ կինը միշտ ուղիղ կխոսի ձեզ հետ: Նա ասելիք ունենալու դեպքում չի պտտվի կողքերով, հեռվից չի գա, այլ իր մտքինը կշարադրի անկեղծ ու բաց տեքստով, առանց ակնարկների և «գուշակիր ինքդ» խաղի: Նա գիտի, թե ինչ է ուզում, և չի ուզում զուր վատնել իր ժամանակը:

2. Նա կարողանում է ինքն իրեն պաշտպանել:

Ուժեղ կինը չի վախենում գծել իր սահմանները ու պահել դրանք, անգամ, եթե դա կոնֆլիկտ հարուցի: Իրականում նա պատրաստ է ցանկացած բախման: Նա քեզ թույլ չի տա ստորացնել կամ ճնշել իրեն:

Նա իր չափորոշիչներն ունի, և դու ստիպված կլինես նրա հետ վարվել այնպես, ինչպես ինքն արժանի է, այլապես չկասկածես, որ նա քեզ դռան կողմը ցույց կտա:

3. Նա հավատարիմ է իր զգացմունքներին:

Ուժեղ կինը հավատարիմ է մնում ինքն իրեն, անգամ, երբ գտնվում է հարաբերությունների մեջ: Նա չի թաքցնում իր զգացմունքները, չի վախենում, որ դրանք չափազանց շատ կլինեն, քանի որ գիտի, որ ինքն իրական է, այնպիսին, ինչպիսին որ կա, ու գնահատում է դա:

Ահա թե ինչու, երբ դու նրա հետ ես, դու չես մտահոգվի, որ թույլ կերևաս, հիմար կամ խելագար: Նա ուզում է, որ դու էլ անկեղծ ու իսկական լինես ու հավատարիմ ինքդ քեզ, քանի որ հենց այդպես նա կկարողանա տեսնել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:

4. Նա կարող է հոգ տանել իր մասին:

 

Ուժեղ կինն անկախ ու ինքնաբավ է ամենից հաճախ այն պատճառով, որ պարզապես այլ ընտրություն չունի: Նա հասկացել է, որ ինքն է պատասխանատու իր բարեկեցության ու երջանկության համար, և կարևոր չէ՝ նրա կողքին տղամարդ կա՞, թե՞ ոչ:

Նա կապված է քեզ հետ, բայց չի սպասի, որ դու իր փրկիչը պիտի լինես, քանի որ նրան ոչ ոք պետք չէ: Նա ինքն էլ կարող է հոգ տանել իր, իր կյանքի մասին, և նա երջանիկ էր նաև մինչև քեզ հանդիպելը:

5. Նա քեզ կասի այն, ինչ իրեն ձեռնտու չէ կամ դուր չի գալիս:

Ուժեղ կինը աչք չի փակի քո ոչ պատշաճ վարքագծի վրա միայն այն բանի համար, որ միգուցե այդ դեպքում դու լքես նրան: Պետք չէ նրա հետ նման կատակներ անել:

Նա գիտի իր արժեքը և գիտի` ինչի է ինքն արժանի, դրա համար էլ չի տանի իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքը: Բացի դրանից, նա հոգ է տանում քո մասին, և եթե ինչ-որ բան այն չլինի, անպայման կասի քո իսկ օգտի համար:

6. Նա կարողանում է պատասխան տալ իր արարքների համար:

Քանի որ նա ուղղամիտ ու ուղղախոս է, կընդունի իր սխալը, եթե ինքը մեղավոր լինի: Նա սլաքները ուրիշ կողմ չի տանում, ուրիշներին չի մեղադրում: Եթե ինքը սխալ է, ուրեմն սխալ է: Եվ նա պատրաստ կլինի լուծել խնդիրը և պայքարել հարաբերությունների համար անգամ ամենաբարդ ժամանակներում: Նա մարտիկ է:

7. Նա քեզ տարածություն է տալիս, երբ դա քեզ պետք է:

Լինելով անկախ և ինքնաբավ անձնավորություն` ուժեղ կինը հասկանում է, թե երբ է քեզ տարածություն պետք, և հանգիստ բաց է թողնում քեզ` առանց մտահոգվելու: Նա ուզում է, որ դու իր հետ պարտադրված չլինես, այլ՝ սեփական ցանկությամբ ու որոշմամբ: Իսկ նա բավականաչափ զբաղմունքներ ունի, որ չմտահոգվի այն մասին, թե դուք որտեղ եք ու ում հետ:

8. Նա ցույց է տալիս քեզ իր սերը:

Ուժեղ կնոջ հետ հարաբերությունների մեջ գտնվել՝ նշանակում է՝ երբեք չկասկածել այն բանում, թե ինչ կա ձեր միջև: Քանի որ նա ուժեղ է, նա շարունակում է հավատալ սիրուն ու ցույց տալ իր զգացմունքները, անգամ, եթե նրա սիրտը շատ անգամներ կոտրել են: Դու կտեսնես նրա սիրո ողջ խորությունը:

9. Նա չի վախենում հեռանալ:

Եթե նա հասկանում է, որ հարաբերություններն արդեն սպառել են իրենց, դարձել ոչնչացնող, նա չի վախենա հեռանալ: Նա միշտ փորձում է տեսնել լավագույնը քո մեջ և հենց այնպես չի հանձնվի, սակայն, եթե դու դադարես ջանալ, նա կհեռանա՝ առանց հետ նայելու: Սկզբում նրա համար դժվար կլինի, նա կոտրված կլինի, սակայն հետո կվերականգնի իր ուժերը ու կշարունակի հավատալ, որ մի օր կրկին սեր կգտնի: