«Ամենասպասված անակնկալը եղավ Երեւանում». Շուշան Երիցյանի 29-ամյակը՝ Դուբայում


«Ամենասպասված անակնկալը եղավ Երեւանում». Շուշան Երիցյանի 29-ամյակը՝ Դուբայում
Հոկտեմբեր 13 23:42 2021

Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը երեկ՝ հոկտեմբերի 12-ին, նշել է ծննդյան 29-ամյակը: Մոդելը Դուբայում էր, որտեղ օրեր առաջ մեկնել էր հենց տարեդարձը նշելու նպատակով: Շուշանը րոպեներ առաջ է վերադարձել Երեւան. նա NEWS.am STYLE-ին մի քանի լուսանկար է տրամադրել ու պատմել օրվա մանրամասները:

«Տարեդարձս նշել եմ Բուրջ ալ-Արաբում՝ ընկերուհիներիս հետ, իսկ առաջինն ինձ շնորհավորել են ընտանիքիս անդամները»,-նշեց մոդելը, որը ծննդյան առթիվ շատ նվերներ է ստացել.

 

«Ամենասպասված անակնկալը, սակայն, եղավ, երբ վերադարձա Երեւան: Մայրիկս ծննդյանս առթիվ զարդարել էր սենյակս ու իսկական տոն էր կազմակերպել ինձ համար»:

Մոդելը վստահեցրեց՝ մեծանալուց չի վախենում. «Ես «մեծանալ» բառը փոխարինել եմ «ինքնակատարելագործվել» բառով»,-հավելեց նա:

 

Հարցին՝ ո՞րն է եղել իր կյանքի ամենահիշարժան ծննդյան տարեդարձը, Շուշանը պատասխանեց.

«Եթե անկեղծ՝ չկա այդպիսին: Ինձ համար ոչ տոնական օրերը, հաճախ, ավելի հիշարժան են անցնում»:

Շուշանը նաեւ ուրախությամբ հավելեց, որ իր մանկության երազանքները տարիների ընթացքում կատարվել են.

«Հիմա իմ առաջ դրել եմ նպատակներ, որոնք պետք է իրագործեմ: Իսկ, առհասարակ, իմ ամենամեծ ցանությունը խաղաղությունն է աշխարհում»:

 

 

 

 


loading...