Ադրբեջանը հերքել է իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը


Ադրբեջանը հերքել է իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը
Հոկտեմբեր 13 17:26 2021

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն հերքել է երկու իրանցի վարորդների` Իրան վերադառնալու մասին իրանական ԶԼՄ-ների տեղեկությունը:

«Իրանի այս քաղաքացիների դեմ քրեական գործեր են հարուցվել, և հետաքննությունը շարունակվում է», - մեջբերում է ԱՊԱ գործակալությունը:

Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտնել էր, թե Ադրբեջանն ազատ է արձակել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին բերման ենթարկված երկու իրանցի վարորդներին:

 
 

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։