Ռուսաստանում վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն առավելագույնն է՝ սկսած 2020 թվականի դեկտեմբերից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս շաբաթ նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը գրանցել է 188 829 վարակման դեպք՝ ի տարբերություն նախորդ 165 623-ի (աճը կազմել է 14 տոկոս): Երկրում մեկ շաբաթում ավելի մեծ թվով վարկվածներ են հայտնաբերվել 2020 թվականի 21-27-ին:
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ ներկայում բուժում ստացող պացիենտների թիվը յոթ օրում ավելացել է 50 178-ոբ եւ հասել 700 831-ի, վիայում են շտաբի տվյալները:
Ռուսաստանում հիվանդացության աճի ֆոնին շարունակել են ավելանալ վարակի հետեւանքով մահվան դեպքերը: Հոկտեմբերի 4-10-ը շտաբը գրանցվել է 6 497 մահվան դեպք (8 տոկոսով ավելին, քան նախորդ շաբաթվա ընթացքում), ինչը դարձել է նոր առավելագույն ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում:
Երկրում ընդհանուր առմամբ, շտաբի տվյալներով, մահացել է 216 415 վարակված քաղաքացի (2,78 տոկոս): Ընդ որում՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ շտաբի տվյալները լիարժեք չեն. այն գրանցում է միայն այն դեպքերը, երբ քովիդը դարձել է մահվան հիմնական պատճառը եւ չի հաջողվել օպերատոիվ կերպով հաստատել: