Տարիներ առաջ նոտարի սպանության մեջ մեղադրվողը հիմա էլ սպանել է մորը, մասնատել և այրել դին


Տարիներ առաջ նոտարի սպանության մեջ մեղադրվողը հիմա էլ սպանել է մորը, մասնատել և այրել դին
Հոկտեմբեր 8 21:18 2021

Տարիներ առաջ նոտարի սպանության մեղադրանքով կալանավորված տղամարդը Լոռու մարզի իր տանը սպանել է մորը, ապա՝ մասնատել դիակը ու այրել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2020թ հուլիսի 17-ին՝ ժամը 17-ի սահմաններում. տղամարդը մուրճով հարվածել է իր հետ նույն բնակարանում ապրող մոր գլխին, հետո՝ սուր ծակող-կտրող գործիքով 11 հարված հասցրել կրծքավանդակին՝ սպանելով նրան։ Մորը սպանելուց հետո տղամարդը կացնով, մանրասղոցով ու դանակով մասնատել է դիակը, փաթեթավորել պոիլէթիլենային պարկերում։ Պարկերը վերցրել ու տեղափոխել է մոտակայքում տեղադրված աղբարկղերի մոտ՝ դիակի մասերը գցելով դրանց մեջ և մասնակիորեն այրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության համար։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Ըստ նախաքննական մարմնի՝ դեպքի ժամանակ նա գտնվել է անմեղսունակության վիճակում։ Սակայն փաստն այն է, որ այս դաժան սպանությունը միակ է, որը կատարվել է նրա կողմից։ Այսօր 59-ամյա տղամարդը տարիներ առաջ եւս մեղադրվել է սպանության մեջ։ Խոսքը գնում է 2007թ հունվարի 24-ին կատարված նոտար Սոնյա Վերանյանի սպանության մասին։ Այն ժամանակ նա նախաքննական իր ցուցմունքում Վերանյանի սպանությունը ներկայացրել էր որպես «պատվեր Աստծո կողմից»։ Պարզվում է, որ տղամարդը տարիներ շարունակ ունեցել է երկրորդ աստիճանի խրոնիկ ալկոհոլիզմ, ինչի խորացման հետևանքով հետագայում ձեռք է բերել հոգեկան խնդիրներ։ Այս հանգամանքի մասին հայտնի էր դեռևս տարիներ առաջ կատարված սպանության գործի շրջանակներում, մինչդեռ, փաստացի պատկան մարմինների անգործության հետևանքով տղամարդը շարունակել է վտանգավոր լինել հանրության համար, ինչի մասին է վկայում նաև սեփական մոր սպանությունը։