|
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը։ Այս մասին հայտնում է Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 դպրոցը։ «Կյանքից անժամանակ հեռացավ մեր շատ սիրելի ուսուցչուհին՝ Ժաննա Ալբերտի Ազարյան - Սարգսյանը: Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 դպրոցը Ժաննա Ալբերտովնան ավելի քան 40 տարի աշխատում էր Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում ՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ կյանքից հեռացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը։ |
Աղբյուրը` Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 դպրոց










