Չպատվաստված քաղաքացիների բուժումը կորոնավիրուսային հիվանդության դեմ Հայաստանում առաջիկայում կլինի վճարովի: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: Այս հարցն արդեն քննարկվում է նախարարությունում: Խոսքը բավականին թանկարժեք բուժման մասին է: Բուժումը քաղաքացիների համար կարժենա միջինում 800 հազար դրամ: Խաչատրյանը, սակայն, չի նշել, թե փոփոխությունը կոնկրետ երբ տեղի կունենա: |