ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան՝ կորոնավիրուսի թեստի համար


ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան՝ կորոնավիրուսի թեստի համար
Հոկտեմբեր 5 13:04 2021

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ն նոր հրաման է ստորագրել։ Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից։

 
 

Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։

Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին։