Արդեն մի քանի ժամ է, ինչ խափանվել են սոցցանցերը: Դրանց թվում՝ Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը։ Անխափան է աշխատում միայն տելեգրամը, որի հայկական տիրույթում սկսել են կատակել:
Տելեգրամյան հայկական ալիքներում նշում են, որ հիմա ճիշտ ժամանակն է հեղափոխություն անելու համար, քանի որ «Փաշինյանը հիմա խոցելի է, քան երբևէ. Ֆեյսբուքը խափանվել է»:
Նաեւ նշում են, որ «Ֆեյսբուքում խափանումների պատճառով Փաշինյանի վերադարձը Լիտվայից անորոշ ժամանակով կհետաձգվի», որի վերաբերյալ հաղորդագրություն կտարածի Մանե Գեւորգյանը։
Նկատենք՝ սա տելեգրամյան ալիքներում շրջանառվող կատակ է։










