ՀՀ տարածքում, այսօրվանից սկսած, ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ


ՀՀ տարածքում, այսօրվանից սկսած, ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
Հոկտեմբեր 4 16:15 2021

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 4-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում