|
Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած տարի այս օրը ես ու Դավիթ Ավանեսյանը գնացել էինք Մարտակերտի գնդի մարտական դիրքեր` մեր Պավլիկ Քարամյանի մոտ, մերոնք փայլուն հրետանային հարվածներ հասցրին, իսկ ինչպես հետո պետք է պարզվեր` «կինոն դեռ առջևում էր», դիրքերից հետ վերադարձի ճանապարհին սկսվեցին ադրբեջանական կողմի հրթիռահրետանային հարվածները, որոնց մեկի ժամանակ Դավիթը փորձելով խուսափել հարվածից, քանի որ ձայնը շատ մոտիկից էր գալիս, արագության տակ «փախցնում ա ավտոն», ու արդեն իսկ «բացված» մի մեծ փոսի մեջ նենց ենք խփում, որ անիվը տեղում պայթում է, բանտաժի վրա մոտ 8-9 կմ քշում ենք Մարտակերտ քաղաքից դուրս եկող հատվածում, լսում ենք ԱԹՍ-ի ձայն, որը կարծես հետևում էր մեզ (ձայնից կարելի էր եզրակացնել, որ բենզինային շարժիչով ԱԹՍ էր), ստիպված թողնում ենք մեքենան ու պատսպարվում ճանապարհին հարակից մի հին կիսաքանդ շինության մեջ՝ վերցնելով միայն կամերան ու ավտոմատը, մեքենան թողնելով ճանապարհին։ Մոտ 20-30 րոպե մնացինք այդտեղ, իսկ այդ ընթացքում մեր Դ-30-ները մի քանի լավ համազարկ տվեցին, ԱԹՍ-ի ձայնը կորավ, բանտաժի վրա շարունակեցինք քշել մեքենան մինչև Նոր Կարմիրավանի գյուղապետարան, մինչև գյուղի տղերքից մեկը իր պահուստային անիվը տվեց մեզ ու տենց հասանք Ստեփանակերտ, որից հետո դուք տեսաք, մեր՝ ականանետի կրակից փախչող ադրբեջանցիների հայտնի տեսանյութը»։ |
«Անցած տարի այս օրը ԱԹՍ-ի ձայնից թողեցինք մեքենան ու պատսպարվեցինք կիսաքանդ շինությունում». Դ. Թորոսյան
Աղբյուրը` Դավիթ Թորոսյան










