Ուսուցիչնե՛ր, Դուք համաձայ՞ն եք նախարարի հետ. Համբարյան


Ուսուցիչնե՛ր, Դուք համաձայ՞ն եք նախարարի հետ. Համբարյան
Հոկտեմբեր 3 20:47 2021

Ստացվում է, ըստ ԿԳՄՍՆ Վահրամ Դումանյանի այն երկրներում որտեղ ուսուցիչները պատգամավորներին հավասար և նույնիսկ ավելի աշխատավարձ են ստանում ավելին են աշխատում, քան հայաստանցի ուսուցիչները՞... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը:

«Ուսուցիչնե՛ր, Դուք համաձայ՞ն եք նախարարի հետ:

Կամ ի՞նչ նկատի ունի "որքան աշխատելով" ասելով՝ քանակը, թե՞ ՝ որակը...

Եթե խոսքը վերաբերվում է ժամաքանակին, ապա դրսի ուսուցիչներն ավելի քիչ ժամաքանակով են աշխատում, բայց ստանում են բարձր աշխատավարձեր...

Հետաքրքիր է, որևէ՞ ուսուցիչ նախարարի այս զարմանալի մեկնաբանությանն արձագանքել է, թե՞...

Իսկ նախարար Դումանյանը գտնում է, որ ինքն արժանի՞ է այն աշխատավարձին, որը ստանում է...»