Վայոց Ձորի «Թայմազի քար» կոչվող վայրում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի


Վայոց Ձորի «Թայմազի քար» կոչվող վայրում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի
Հոկտեմբեր 2 16:47 2021

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Շատին գյուղի Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Թայմազի քար» կոչվող հատվածի անտառային մասում ծառից կախված դի կա և այն իջեցնելու և տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղեգնաձորի ոստիկանները՝ բաժնի պետ Հ. Կոստանյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը. նա Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 55-ամյա Բալաբեկ Խ-ն էր։

Ավագ հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական»։