Վիլսոն Ստեփանյանը պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով


Վիլսոն Ստեփանյանը պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով
Հոկտեմբեր 1 18:12 2021

Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայազգի օդաչու Նելսոն Ստեփանյանի որդին՝ Վիլսոն Նելսոնի Ստեփանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ԶՈւ «Նելսոն Ստեփանյան» մեդալով։ Պարգևը Վիլսոն Ստեփանյանի դստերը՝ Վիկտորյա Վիլսոնի Ստեփանյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ գեներալ-մայոր Արմեն Լալայանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ օդաչու Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է, գվարդիայի փոխգնդապետ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ նրա անունը դաջվել է որպես «բալթյան արծիվ»: