Պատրոն Դավիթը կալանավորվեց


Պատրոն Դավիթը կալանավորվեց
Հոկտեմբեր 1 00:10 2021

Մենք տեղեկացրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։

 

Դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը։ Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց:

 

Հիշեցնենք, որ «Հրապարակը» Դավիթ Տոնոյանի և Պատրոն Դավիթի ձերբակալման մասին երեկ առաջինն էր հայտնել։ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի մասին ԱԱԾ-ն միայն այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածեց:

 

Տոնոյանն ու Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել մասնավորապես 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու , հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d3676643226f4bf27fcf0c16f7cf646b

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»