Հայկոն մեզ մի քիչ բարիացրեց. Արամե


Հայկոն մեզ մի քիչ բարիացրեց. Արամե
Սեպտեմբեր 30 18:23 2021

Հայկոն մի քիչ մեզ բարիացրեց։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց երգիչ Արամեն։

«Հիշում եմ, որ միասին մեկնում էինք Պարսկաստան համերգի, և ես ինքնաթիռներից շատ եմ վախենում։ Նա իմ կողքը նստեց ու խաղ էր խաղում։ Նա ինձ ասաց, որ չվախենամ, ամեն ինչ նորմալ է։ Երբ ինքնաթիռը թռավ ու տարօրինակ ձայն եկավ, պտտվեց դեպի ինձ ու ասաց՝ հորս արև հանգավ։ Այդ ժամանակ իմ վախն աննկարագրելի էր։ Երնեկ նման օրեր շատ լինեին»,-ասաց երգիչը։

Նրա խոսքով Հայկոն ամեն ինչին հումորով էր նայում ու ցույց էր տալիս, որ ինքն աշխարհի ամենադրական մարդն էր։

«Երբ այսօր մետրոպոլիտենում և հրապարակում հնչում են Հայկոյի երգերը, պատկերացրեք՝ ինքն ինչ արժեք ունի ժողովրդի համար, ինչ տեղ ունի մեր սրտերում և ինչ ժառանգություն է թողել։ Կանցնի որոշ ժամանակ և ավելի ուժեղ կսկսենք գիտակցել, թե Հայկոն ինչ երաժշտություն է թողել իրենից հետո»,-ասաց Արամեն։