Ինչպե՞ս երկարացնել և սնուցել մազերը


Ինչպե՞ս երկարացնել և սնուցել մազերը
Սեպտեմբեր 30 01:00 2021

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է բաղադրատոմս, որը մազերի խնամքի համար կդառնա ձեր ամենասիրելի միջոցը:

 

 

Եթե երկար ժամանակ է՝ պայքարում եք երկար և գեղեցիկ մազեր ունենալու համար և արդեն հոգնել եք քիմիական միջոցներից, ապա սա լավագույն տարբերակն է ձեզ համար:

Սա ամբողջովին բնական բաղադրիչից բաղկացած միջոց է, որն օգնում է արագ երկարացնել մազերը, փայլ է հաղորդում և փափկեցնում դրանք:

Ձեզ միայն անհրաժեշտ է սառը մզման ձիթապտղի յուղ ու սխտոր:

Սխտորը պարունակում է անհրաժեշտ տարրեր, օրինակ՝ ծծումբ, պղինձ, վիտամին C, սելեն և հանքանյութեր, որոնք չափազանց անհրաժեշտ են մազերին:

Սխտորի մեջ առկա ծծումբը խթանում է մազերի աճն ու փարթամությունը:

Այնպես որ, եթե ցանկանում եք վերականգնել մազերի որակը, ապա այս բաղադրատոմսն այն է, ինչ ձեզ պետք է: