Տավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել


Տավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել
Սեպտեմբեր 25 17:52 2021

Տավուշի Մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 25-ին մի քանի համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանից։

Մասնավորապես, Կամո Շահալուի Շահինյանը 2021 թվականի սեպտեմբերի 25-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Լորիկ Արմավիրի Բադիրյանը նշանակվել է Վազաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Թաթուլ Միշայի Թելոյանը նշանակվել է Սևքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Արթուր Աշոտի Ղազարյանը նշանակվել է Գետահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:



loading...