Եթե նախկինում օլիգարխներն էին վճարում կաշառքները, հիմա Փաշինյանը կաշառքը քաղաքացու գրպանից է վճարում. Տնտեսագետ


Եթե նախկինում օլիգարխներն էին վճարում կաշառքները, հիմա Փաշինյանը կաշառքը քաղաքացու գրպանից է վճարում. Տնտեսագետ
Հունիս 15 15:06 2026

 Իսկապես բյուջեն շատ դեֆիցիտային է, հատկապես իշխանությունների նոր ստանձնած պարտավորություններից հետո՝ թոշակների բարձրացում, համընդհանուր ապահովագրություն և, իսկապես, կարիք կա, որպեսզի ծախսերը կոմպենսացվեն՝ բարձրացված եկամուտներով, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ակցիզային հարկի բարձրացմանը, ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

 Ըստ նրա՝ բնակչության այն կատեգորիաները, որոնց վերաբերելու է այդ թանկացումը,  ավելի քիչ խոցելի են. «Օրինակ՝ բենզին, թանկարժեք ալկոհոլ, ծխախոտ սպառողները քիչ խոսցելի են, դրա համար էլ իշխանությունը գնաց այդ ճանապարհով։ Որպես կանոն, ալկոհոլը և ծխախոտը աղքատները չեն սպառում, նույնն էլ վերաբերում է բենզինին, այսինքն՝ աղքատներն ավտոմքենա չունեն։ Դա առաջին հերթին միջին ու բարձր եկամուտ ունեցողներին է վերաբերում։ Դեկտեմբերին Փաշինյանն ասաց, որ թոշակառուն չգիտի՝ բարձրացված թոշակն ինչի վրա ծախսի։ Այսինքն՝ Փաշինյանը համոզված է եղել, որ ավելացնել պետք չէ և իր ոճով դրա մասին հայտարարել է։ Իսկ ահա ապրիլին նա բարձրացնում է թոշակը։ Դա անկասկած միայն ու միայն ընտրական գործընթացի հետ է կապված և անկասկած ընտրակաշառք է»։

Միքայելյանի խոսքով՝ դրանով ոչ թե Փաշինյանն իմացավ, թե որտեղ է ծախսելու բարձրացված թոշակը թոշակառուն, այլ թե դրան ինչ է հետևելու՝ ձայներ ստանալը. «Բայց այդ կաշառքը հո Փաշինյա՞նը չի վճարելու։ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակվա, երբ օլիգարխներն էին վճարում կաշառքները, հիմա Փաշինյանը կաշառքը քաղաքացու գրպանից է վճարում»։

Տնտեսագետի գնահատմամբ՝ կոլապս չի լինի,սակայն պետությունը պարտքերը կավելացնի և բարձր հարկեր կսահմանի. «Այն ապրանքները, որոնք առավել կախված են լոգիստիկայից, դրանց գինը կբարձրանա»։