«Մի փաստաթուղթ հրապարակեմ, որը խոսում է Արա Զոհրաբյանի կոմպիտենտության մասին»․ Իոաննիսյան


«Մի փաստաթուղթ հրապարակեմ, որը խոսում է Արա Զոհրաբյանի կոմպիտենտության մասին»․ Իոաննիսյան
Սեպտեմբեր 23 23:40 2021

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի փաստաթուղթ հրապարակեմ, որը խոսում է Արա Զոհրաբյանի կոմպիտենտության մասին
Քանի որ Արա Զոհրաբյանը էսօր որոշել էր մանիպուլատիվ հարցադրումներով հանրային առողջությունը վտանգող քարոզ անել ու Առողջապահության նախարարին հարցաքննել, հրապարակեմ իր՝ հունիս ամիսն ԿԸՀ ներկայացրած մի դիմում, որով, առանց որևէ ապացույցների, Արա Զոհրաբյանը պահանջում էր անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:
Այ հենց-սենց: Հայաստանի «լավագույն» իրավաբանը ակնկալում էր, որ այս մի քանի տողանոց (ու առանց որևէ ապացույցի) դիմումով ընտրությունների արդյունքներ պետք է անվավեր ճանաչվեն:
Հ.Գ. Էլ չասեմ, որ իր գրածների մի մասն անգամ խախտում չի»:

 


loading...