ՀՀ բնակչության 7%-ը կամովին պատվաստվել են, իսկ մնացած 93 %-ը պարտադրանքի դաշտում են մնացել. Թագուհի Թովմասյան


ՀՀ բնակչության 7%-ը կամովին պատվաստվել են, իսկ մնացած 93 %-ը պարտադրանքի դաշտում են մնացել. Թագուհի Թովմասյան
Սեպտեմբեր 23 12:17 2021

Խորհրդարանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների վերաբերյալ լսումների ընթացքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խնդրահարույց համարեց հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նախագիծը, որով բոլոր աշխատողներից պահանջվում է ամիսը 2 անգամ պարտադիր ՊՇՌ թեստի հանձնել կամ պատվաստվել:

Ըստ նրա՝ մարդուն անկախ իր կամքից որևէ բան պարտադրելը հակասում է նաև սահամանադրությանը.

«Մի կողմից մենք ունենք հանրային շահի սպասարկման խնդիր, հանրային առողջության ապահովման անհրաժեշտություն, մյուս կողմից ունենք մարդու իրավունքների խնդիր, երբ մարդկանց պարտադրվում է որևէ բան՝ անկախ իրենց կամքից, սա նաև սահմանադրության հետ հակասություններ ունի»,-ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ պատվաստումը Հայաստանում այդպես էլ հանրային պահանջարկ չի դառնում.

«Քարոզարշավն անընդհատ այսպես է գնում՝ պատվաստվեք՝ թատրոնի տոմս կտանք, կճամփորդենք, բայց մարդկանց մեջ այդպես էլ չի մտնում այն կարևոր դրույթը, որ պետք է պատվաստվալ, որպեսզի՝ հիվանդությունը ծանր չտանեն և չմահանան»,-ասաց նա և հավելեց, որ ՀՀ բնակչության 7%-ը կամովին պատվաստվել են, իսկ մնացած 93 %-ը պարտադրանքի դաշտում են մնացել:



loading...