Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից


Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից
Սեպտեմբեր 19 19:25 2021
 

Հայ բռնցքամարտիկ` 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը բանակայիների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:

 
 

Մոսկվայում ընթացող մրցաշարում Մաշակարյանը մրցեց Սարկխան Ալիևի հետ և ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ հաղթեց 3:2 հաշվով։ Մենամարտից հետո ադրբեջանցին հրաժարվեց ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացավ ռինգից



loading...