«Կուսակցություններից մեկը որոշել էր Մոնթեի պաստառի փոխարեն իր «հերոսի» պաստառը կպցնել». Վ. Ազիբեկյան


«Կուսակցություններից մեկը որոշել էր Մոնթեի պաստառի փոխարեն իր «հերոսի» պաստառը կպցնել». Վ. Ազիբեկյան
Սեպտեմբեր 16 19:36 2021

Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը գրում է. «Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը կենտրոնացնել այստեղ։ Նկարը, որ տեսնում եք, նկարված է Չեխովի 10 հասցեում, հիմա երևի շատերդ կասեք՝ հաա՜ դե նկարա էլի, բայց ասեմ այս նկարի պատմությունը։
Շենքի վրայի այս պաստառի վրա պատկերված է ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, սակայն ընտրությունների ժամանակ կուսակցություններից մեկը, չգիտեմ ինչու, որոշեց, որ այս պաստառի փոխարեն պետք է իրենց «հերոսի» պաստառը կպցնեն։ Չնայած իրենց մեծ ցանկությանը ահագին խանգարող հանգամանքներ եղան և ՄՈՆԹԵԻ պաստառը այսպես պոկված թողեցին և գնացին։
Հարգելի՛ Շենգավիթ վարչական շրջան և Ռազմիկ Մկրտչյան, հնարավո՞ր է, այս պաստառը փոխարինեք նորով»: