«Նախքան պատվաստվելը բազմակի զննությունների ու հետազոտությունների կարիք չկա». Անահիտ Ավանեսյան


«Նախքան պատվաստվելը բազմակի զննությունների ու հետազոտությունների կարիք չկա». Անահիտ Ավանեսյան
Սեպտեմբեր 14 20:20 2021

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ներկայացրել է համաճարակով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակը և պատասխանել հանրությանն առավելա հետաքրքրող հարցերին:

«Հարց է հնչում, թե արդյոք անհրաժեշտ են բազմակի զննություններն ու հետազոտությունները մինչև պատվաստումը: Պատասխանը շատ պարզ է. դրա անհրաժեշտությունը չկա: Կա կոնկրետ ցուցում, թե ինչ պիտի արվի մինչ պատվաստումը: Նախքան պատվաստումը չափվում է ջերմությունը, զարկերակային ճնշումը և առաջնորդվում ենք կոնկրետ ուղեցույցերով, ուստի մենք որևէ նկատառում չունենք մեր քաղաքացիներին ավելորդ ծախսի տակ գցելու և անհարկի հետազոտություններ անցնել մինչ պատվաստումը»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
 

 



loading...