ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, որ աշխարհում պատվաստանյութի 5,9 միլիարդ դեղաչափ է ներարկվել


ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, որ աշխարհում պատվաստանյութի 5,9 միլիարդ դեղաչափ է ներարկվել
Սեպտեմբեր 14 20:00 2021

Մինչ օրս ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 5,9 միլիարդ դեղաչափ է ներարկվել, սակայն այդ գումարի միայն 2 տոկոսն է բաժին ընկնում Աֆրիկային։ Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեեսուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մինչ օրս աշխարհում պատվաստանյութերի ավելի քան 5,7 մլրդ դեղաչափ է կիրառվել, սակայն դրանց միայն 2%-ն է բաժին ընկել Աֆրիկային»,- ասել է ԱՀԿ ղեկավարը: Նրա խոսքով՝ արդյունքում աֆրիկյան երկրների բնակիչները շարունակում են մնալ «մահացու վիրուսով» վարակվելու վտանգի տակ, որի դեմ աշխարհի շատ այլ մարդիկ պաշտպանվածություն ունեն»,- ասել է նա:

«Մինչ օրս միայն երկու աֆրիկյան երկրներ են հասել բնակչության 40%-ի պատվաստման նպատակին»,- նշել է նա,- Սա բոլոր տարածաշրջանների ամենացածր ցուցանիշն է: Եւ դա ոչ այն պատճառով, որ աֆրիկյան երկրները չունեն պատվաստումներ իրականացնելու հնարավորություն կամ փորձ: Սրա պատճառն այն է, որ մնացած աշխարհը նրանց մենակ է թողել»:



loading...