Կարո՞ղ է ինչ-որ պահի էլ ասեք՝ գերիները Սովետական Ադրբեջանի տարածքում են. Հայկ Մամիջանյան


Կարո՞ղ է ինչ-որ պահի էլ ասեք՝ գերիները Սովետական Ադրբեջանի տարածքում են. Հայկ Մամիջանյան
Սեպտեմբեր 14 18:48 2021

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողներին ասել է, որ ադրբեջանական ոստիկանական անցակետը դրվել է Սովետական Ադրբեջանի տարածքում, ԱԺ-ում, արձագանքելով արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա հարց ուղղեց, թե ինչպե՞ս է ամբողջ երկիրը դուրս գալու իշխանական ներկայացուցիչների նման հայտարարությունների «տակից», հատկապես, որ վիճահարույց հայտարարությունները բազմաթիվ են։

 
 

«Լավ, ես չեմ հասկանում․ այդ հայտարարությունները, որ անում եք, հետո բոլորս միասին ո՞նց ենք, որպես երկիր, դուրս գալու ձեր արած հայտարարությունների տակից։ Թե՞ գերիներին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ Սովետական Ադրբեջանի տարածքում են», - ասաց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ այսօր կայացած ճեպազրույցում Էդուարդ Աղաջանյանը,  անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանակետ տեղադրելու խնդրին , հայտարարել էր․ «․․․ Ըստ համապատասխան քարտեզի՝ Սովետական միության, այ էդ հատվածը, որտեղ որ իրենք տեղակայված են և ճանապարհի այդ հատվածը, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ»։



loading...