«Նիկոլաս» փոթորիկը մոտենում է ԱՄՆ ափերին. Բայդենն արտակարգ դրություն է հայտարարել Լուիզիանա նահանգում


«Նիկոլաս» փոթորիկը մոտենում է ԱՄՆ ափերին. Բայդենն արտակարգ դրություն է հայտարարել Լուիզիանա նահանգում
Սեպտեմբեր 14 11:34 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Լուիզիանա նահանգում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ պայմանավորված նահանգին մոտեցող «Նիկոլաս» արևադարձային փոթորիկով:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը, նախագահը հրահանգել է դաշնային օգնություն հատկացնել տեղի իշխանություններին՝ կապված եղանակայաին պայմաններով պայմանավորված արտակարգ իրավիճակների հետ:

ԱՄՆ փոթորիկների վերահսկման ծառայությունը հայտնել է, որ արևադարձային ծովամրրիկն ավելի արագ է մոտենում: Փոթորկին տրվել է վտանգավորության առաջին աստիճան: Ներկա պահին քամու արագությունը կազմում է 33,3 մ/վ: