Range Rover-ը վրաերթի է ենթարկել կնոջը, որը տեղում մահացել է. վարորդը եղել է ոչ սթափ, վարորդական իրավունքը՝ կասեցված


Range Rover-ը վրաերթի է ենթարկել կնոջը, որը տեղում մահացել է. վարորդը եղել է ոչ սթափ, վարորդական իրավունքը՝ կասեցված
Սեպտեմբեր 14 11:24 2021

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 01։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Ավդալյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում՝ թիվ 14 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 68-ամյա Սոֆիկ Հովհաննիսյանին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդ Հ. Ավդալյանը անհատ ձեռներեց է, և նրա՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել, սթափությամբ էլ պարզվել է, որ եղել է ալկոհոլ օգտագործած՝ ոչ սթափ վիճակում։

Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։