Մարտական ծառայության կանոնների խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ․ ՀՀ ՊՆ


Մարտական ծառայության կանոնների խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ․ ՀՀ ՊՆ
Սեպտեմբեր 14 10:11 2021

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: