71–ամյա տղամարդը ծեծել, ապա սպանության սպառնալիքներ է հնչեցրել նախկին կնոջ հասցեին


71–ամյա տղամարդը ծեծել, ապա սպանության սպառնալիքներ է հնչեցրել նախկին կնոջ հասցեին
Սեպտեմբեր 14 00:12 2021

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած գույքի դիտավորությամբ ոչնչացման փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի շենքերից մեկում ամուսինը ծեծի է ենթարկում կնոջը:

Նշված հասցե է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված շենքի բնակիչ, 64-ամյա Ծաղիկ Ք.-ին նույն օրը՝ ժամը 07:30-ի սահմաններում նախկին ամուսինը՝ 71-ամյա Վարդ Հ.-ն, հարվածներ է հասցրել, ապա նրա հասցեին հնչեցրել սպանության սպառնալիքներ ու վնասել շենքի բակում կայանված, Ծաղիկին պատկանող ավտոմեքենան:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները Վարդ Հ.-ի նկատմամբ տեղում կիրառել են անհետաձգելի միջամտություն: