Սա ցինիկության գագաթնակետն է. Համբարյան


Սա ցինիկության գագաթնակետն է. Համբարյան
Սեպտեմբեր 13 23:47 2021

Ցինիզմի և անպատկառության գագաթնակետն է, ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Երբ սեպտեմբերն է, բայց պետպատվերով բուժումը կասեցրել են, երբ հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում հերթեր են, երբ մարդիկ գումար չունեն բուժվելու համար Նիկոլ Անհողի աշխատակազմը օրենքով ձրի բուժում է ապահովում երեք պաշտոնյաների ընտանիքների անդամների համար,իսկ Ալենին անձնական բժիշկ տրամադրում..

Պարզվում է սեփական ինքնաթիռ ունեցող նախագահի, թանկարժեք Միկոնոս֊ներում տժժացող ԱԺ նախագահի և հին ամանորը մոսկովյան թանկարժեք ակումբներում և ռեստորաններում նշող Նիկոլ Անհողի ընտանիքների անդամների բուժումը մենք`հարկատուներս պետք է վճարենք...

Սա ցինիկության գագաթնակետն է...

Սա՞ էր նիկոլականների, ժեխի և փթիրի երազած ապագան...»,- գրել է Համբարյանը: