Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես մխիթարանք պետք է նշել, որ հետնիկոլյան շրջանում հենց ապացուցենք, որ Նիկոլը շպիոն է, ապա, ըստ միջազգային իրավունքի, նրա բոլոր պայմանավորվածությունները չեղարկվում են։ Դրա համար պետք է. ա/ գալ հետնիկոլյան շրջան, այսինքն՝ հեռացնել Նիկոլին, բ/ դատարանով ապացուցել, որ նա շպիոն է, գ/ ստեղծել համապատասխան քաղաքական իրավիճակ, որտեղ կգործեն միջազգային իրավունքի այդ դրույթները: Ի դեպ, նաև՝ դ/ խորհրդարանը պետք է խուսափի Նիկոլի դավաճանական պայմանավորվածությունները հաստատելուց, քանի որ այդ դեպքում և՛ չեղարկումն է ավելի դժվար լինելու, և՛ խորհրդարանականներն են դառնում համաշպիոններ»։ |
Աղբյուրը` Աղասի Ենոքյան