Քաղաքացիները դեմ են «գունագեղ տոնակատարությանը». դա հայ ազգի նկատմամբ թշնամանք է


Քաղաքացիները դեմ են «գունագեղ տոնակատարությանը». դա հայ ազգի նկատմամբ թշնամանք է
Սեպտեմբեր 10 21:32 2021

Քաղաքացիները թշնամություն են որակել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը «մասշտաբային և գունագեղ» տոնակատարություններով նշելու կառավարության նախաձեռնությունը։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «գունագեղ տոնակատարությունը» նվիրվելու է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

«Փաստինֆո»-ն հարցախույզ է անցկացրել Երեւանում՝ պարզելու քաղաքացիների տեսակետը, որի արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիները դեմ են այս որոշմանը և գտնում են, որ տոնակատարության համար հատկացված գումարը պետք է ուղղվի բանակի զինմանը.

«Այն գումարով, որը պետք է դրա վրա ծախսվի, ավելի է զենք առնեն , որ բանակը հզորանա, դա է ճիշտը:Ավելի լավ է այդ օրը գնան Եռաբլուր »,-ասաց քաղաքացիներից մեկը, մյուսն էլ արձանագրեց՝ «Դա հայ ազգի նկատմամբ թշնամանք է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»:

«Գունագեղ տոնակատարությանը» դեմ են նաեւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնք ֆլեշմոբ էին նախաձեռնել՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ պահանջելով չեղարկել այդ որոշումը։ Ավելին՝ զոհված զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանը հայտարարել է, որ սգավոր ծնողները «սեւ տոնակատարություն» կբերեն կառավարության գլխին՝ այն համարելով անարգանք։

Մանրամասները՝ տեսանյութում։