|
Գրեթե երկու ամսվա գերությունից հետո, ինչպես հայտնել ենք, Հայաստան է վերադարձել գորիսեցի Արամայիս Տոռոզյանն, ով Սև լճի տարածում զինվորներին սնունդ տանելիս մառախուղի պատճառով կորցրել էր ճանապարհը և գերեվարվել թշնամու կողմից։ ՏԵսախցիկի առջև նա չի ուզում խոսել անցած օրերի, գերության ընթացքում ապրած զգացումների մասին։ Ասում է միայն, որ անչափ կարոտում էր «աղջիկին»՝ Լիլիթին ու մտածում էր, որ եթե չվերադառնա, դուստրը ոնց կդիմանա վշտին։ Նաև պատմում է, որ սկզբում չի իմացել, որ իրեն Հայաստան են տեղափոխում, բայց մեքենայի մեջ, լսելով ինքնաթիռի ձայննը, այլևս չի կարողացել զսպել ուրախությունը, և շարժասանդուղքը գրեթե մի թռիչքով է բարձրացել՝ ասես օդով։ Տեսանյութը՝ Գորիսի մամուլի ակումբի։ |
«Բա մեր բանակը․․․». գերությունից վերադարձած Արամայիս Տոռոզյանը շարունակելու է զինվորներին հաց տանել










