«Մեր տղերքի տարին չտված՝ ազգովի տրտնգի տալ չենք կարող»․ Սյունե Սևադա


«Մեր տղերքի տարին չտված՝ ազգովի տրտնգի տալ չենք կարող»․ Սյունե Սևադա
Սեպտեմբեր 10 12:00 2021

Արձակագիր, լրագրող, բլոգեր Սյունե Սևադան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ սարսափելի է ուղղակի, որ կան մարդիկ, որոնց մոտ դեռ հարց է ծագում, թե էդ գունագեղ տոն նշելու առաջարկից ինչու են շատերը զայրացել ու ալիքը չի մարում, ինչու է «բա հավերժ պիտի սգա՞նք» արդարացումը ներկայիս պահի համար ապուշագույն բացատրություն, և առհասարակ՝ որ կան մարդիկ, որոնց դեռ կարիք կա հորդորելու, որ մեր տղերքի տարին չտված՝ ազգովի տրտնգի տալ չենք կարող, և որ սրճարան գնալը կամ փոքր խմբով համեստ ծնունդ անելը պետական մակարդակով մասշտաբային տոներ կազմակերպելու հետ նույն հարթության մեջ չեն: 
Շատ ա տխուր էս ամենը»։

 
Աղբյուրը` Սյունե Սևադա