«Ուշաթափվավ էդ մարդը, կանգնե՛ք». հավաքվածները՝ գյուղացուն քարշ տվող ոստիկաններին


«Ուշաթափվավ էդ մարդը, կանգնե՛ք». հավաքվածները՝ գյուղացուն քարշ տվող ոստիկաններին
Սեպտեմբեր 9 16:40 2021

Այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Երասխ ճանապարհը: Կադրերում երևում է՝ ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով հեռացնում բնակիչներին: «Ուշաթափվավ էդ մարդը, վատացավ, կանգնե՛ք»,- դիմելով գյուղացուն քարշ տվող ոստիկաններին՝ ասում էին հավաքվածները: Ի պատասխան հնչում էր՝ «մի՛ խոչընդոտեք» հորդորը: