«Իշխանությունները փաստացի խոշտանգում են Արմեն Չարչյանին». Ռուբեն Մելիքյան


«Իշխանությունները փաստացի խոշտանգում են Արմեն Չարչյանին». Ռուբեն Մելիքյան
Սեպտեմբեր 9 16:28 2021

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին խիստ մտահոգիչ տեղեկություն։

Իշխանությունները փաստացի խոշտանգման են ենթարկում այդ պատվարժան մարդուն՝ նման առողջական վիճակում պահելով փակի տակ։ Թող այս գործընթացի բոլոր մասնակիցներն իրենց հարց տան՝ արդյոք իրենք տարբերվո՞ւմ են մեր գերիներին տանջող ու նվաստացնող թշնամուց։ Եվ եթե տարբերվում են, ապա դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը»։