Էնքան զոհ եմ տվել, էլ չեմ ուզում զոհ տամ. թո՛ղ իրենք գնան Արցախ ապրեն. հադրութցի


Էնքան զոհ եմ տվել, էլ չեմ ուզում զոհ տամ. թո՛ղ իրենք գնան Արցախ ապրեն. հադրութցի
Սեպտեմբեր 9 14:30 2021

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Հադրութից և Քաշաթաղից բռնի տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որպեսզի իրենց ապահովեն բնակարաններով:

«Մեր եղած-չեղածը կորցրել ենք Հադրութում, հիմա չգիտենք փախստական ենք, թե վերաբնակիչ: Մեզ ոչ մի բան չեն ասում: Հիմա եկել ենք նախ իմանանք՝ մեր բնակարանների հարցը ոնց է լուծվելու: Մենք Արցախից հրաժարվել ենք: Արցախը մեզ պատասխանել է, որ բոլորդ պետք է գաք Ղարաբաղ, ձեզ տուն են տալու: Թե քանի տարուց են տալու, դա էլ չեն ասում: Մեզ Արցախում ոչ մեկը չի ասում, որ քո անվտանգությունն ապահովված է: Մյուս կողմից Ստեփանակերտում ոտք դնելու տեղ չկա, շատ մարդ է գնացել էնտեղ: Հարակից տարածքներում էլ տեղ չկա, միայն սահմանի բերանին է, ես էլ չեմ ուզում գնամ էնտեղ, երեխա տանեմ հետս: Էնքան զոհ եմ տվել, էլ չեմ ուզում զոհ տամ: Մեծամասնությանը բերել են Հայաստանում են գործի դրել:  Հիմա մեզ ասում են՝ գնացեք Արցախ: Խի՞ մենք գնանք, թող իրենք գնան: Մենք կռվել ենք, զոհ ենք տվել, թող գնան իրենք էլ զոհ տան, որ իմանան՝ դա ինչ է»,-ասաց հադրութցի տղամարդը: