Սյունիքում իրանական համարանիշով բեռնատարը բախվել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող «Գազել»-ին. կան վիրավորներ


Սյունիքում իրանական համարանիշով բեռնատարը բախվել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող «Գազել»-ին. կան վիրավորներ
Սեպտեմբեր 9 14:13 2021

Սյունիքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։50-ի սահմաններում Scania մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում դեպի Կապան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Քաջարան ընթացող Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազել»-ին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։