Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են չեղարկել «գունագեղ տոնակատարությունը»


Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են չեղարկել «գունագեղ տոնակատարությունը»
Սեպտեմբեր 9 10:58 2021

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները և հարազատները նախաձեռնել են ֆլեշմոբ՝ պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նախատեսված «գունագեղ տոնակատարությունը»։

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Անկախության 30-րդ տարեդարձին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն։