Խաղողի գործարանների կեսը հրաժարվում են խաղող ընդունել. Խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին


Խաղողի գործարանների կեսը հրաժարվում են խաղող ընդունել. Խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին
Սեպտեմբեր 6 17:37 2021

Խաղողի մթերման համար այս տարին բարենպաստ չէր։ Խաղող շատ կա, բայց գործարարները հրաժարվում են մթերել. Արագածոտնի մարզի  խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին: Նրանք իրենց խնդիրներին լուծում են պահանջում պատկան մարմիններից։

«Փաշինյանը որ ասում է 4 միլիարդ են փոխանցել, դա այսօր դուրս է գալիս կամ փուչիկ, կամ ծանոթի միջոցով կամ էլ չգիտեմ ինչ: Այսօր խաղողն ընդունում են 115 դրամ։ Խաղողի գործարանների կեսը հրաժարվում են խաղող ընդունել, ասում են՝ անցած տարվանից իրենց հորերը լիքն է, մեկ կիլոգրամ խաղող ընդունելու ձև չունեն: Պռոշյանի պունկտը Հոկտեմբերյանում բացվել ա, երկու օրում 100 ավտո հերթ ունեն, պայմանագրում էլ հատուկ նշված կետ կա, որ իրենց համապատասխան որակ չստանալու դեպքում գնիջեցում է լինելու, այսինքն հերքի չէ այսօր մեկ շիշ սովորական ջրի գին չի կազմում խաղողը, հիմա էլ ասում են գնիջեցում: Կարող է ասեն 60 դրամ ա, դատարկում ես, դատարկի, չէ դու գիտես»,- նշեց ակցիայի մասնակից խաղողագործներից մեկը՝ հավելելով, որ իրենց ասել են, թե գումարն էլ 270 օր հետո է լինելու։

«Երեխա ենք պահում, հարկ ենք տալիս, էդ ոնց ապրենք։ Ասում են՝ 300 մանկապարտեզ ենք սարքում: Մանուկ պետք է ունենաս, որ մանկապարտեզը լցնես: Մանուկ ա մնացել, ծնողին տարան գյուլին»,-ասաց բողոքող խաղողագործներից մեկը:

Աղբյուր` Փաստինֆո