Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18 856 դեպք


Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18 856 դեպք
Սեպտեմբեր 3 17:00 2021

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 18.856-ով՝ հասնելով 6.975.174-ի, ուրբաթ լրագրողներին ասել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:

Հարաբերական առումով դեպքերի թվի աճը կազմել է 0.27 տոկոս:

Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 18.690-ով՝ հասնելով 6.236.738-ի: Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի, մնացել է վարակվածների ընդհանուր թվի 89.4 տոկոսի մակարդակում:

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին օրվա ընթացքում նախորդ օրվա 798-ի համեմատ ավելացել է 799-ով` հասնելով 185 611-ի: Պայմանական մահացությունը (վերջինը կարող է որոշվել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.66 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: