Սպաները դպրոց են ուղեկցել զոհված ծառայակիցների երեխաներին


Սպաները դպրոց են ուղեկցել զոհված ծառայակիցների երեխաներին
Սեպտեմբեր 2 15:58 2021

Գիտելիքի օրը 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի սպաները բանակ-դպրոց կապն ամրապնդելու, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բարձրացնելու նպատակով այցելել են դպրոցներ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Սպաները դպրոց են ուղեկցել իրենց զոհված ծառայակիցների երեխաներին և «Արիության դասեր» անցկացրել աշակերտների հետ: