Հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է


Հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է
Սեպտեմբեր 1 10:40 2021

 

Օգոստոսի 30-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արցախի պողոտայի, Գարեգին Նժդեհի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» չորս ուղևորները, շտապօգնության 28-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օգոստոսի 31-ին շտապօգնության մեքենայի 61-ամյա ուղևորուհի Անահիտ Միսակյանը հիվանդանոցում մահացել է: